Վաշինգտոնը պահանջում է ՈՒկրաինայի նախագահից արագ արձագանք Թրամփի վարչակազմի «խաղաղության ծրագրին»՝ նպատակ ունենալով Ռուսաստանի հետ հրադադարի համաձայնագրի հասնել «մինչև դեկտեմբերի 25-ը՝ Սուրբ Ծնունդ»՝ հաղորդում է Financial Times-ը։ Երկուշաբթի օրը ՈՒկրաինայի նախագահը Լոնդոնում հանդիպել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ակնարկել է իրավիճակի հրատապության մասին, նշելով, որ «առաջիկա օրերը կարող են վճռորոշ լինել բոլորի համար»։               
 

1000 տարի այ էսպես կիսել են, ու կիսվել ենք

1000 տարի այ էսպես կիսել են, ու կիսվել ենք
04.09.2023 | 11:57

Հա, բայց խի՞ երկու պետություն։ Եկեք միանգամից մի 12 պետություն անենք։

Համ ՄԱԿ-ում լիքը ձայն կունենանք, համ կարող ենք մեր սեփական ռազմական բլոկը ստեղծել՝ NATO-ի կամ ОДКБ-ի նման, կամ գոնե տնտեսական բլոկ կստեղծենք՝ Եվրամիության, ԵԱՏՄ-ի կամ BRICS-ի նման։ Լավ, վերջին տարբերակ՝ կարող ենք Արաբական լիգայի կամ Թուրքական համագործակցության նման մի բան ստեղծել։

Հը՞, ի՞նչ կասեք։ Ասենք՝ Երևանի ազատ, անկախ Հանրապետություն, Արցախի Հանրապետություն, Սյունիքի Հանրապետություն, Գեղարքունիքի Հանրապետություն, Լոռվա, Շիրակի, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Տավուշի ու Վայոց ձորի Հանրապետություններ։ Տեսեք՝ ինչ շատ է լինում։

1000 տարի այ էսպես կիսել են, ու կիսվել ենք՝ երկու պետություն, երկու կաթողիկոս, երկու լեզու, ու հասել կործանման եզրին: Բայց խելքներս գլուխներս չի գալիս։

Վահե Բալբաբյան

Դիտվել է՝ 4015

Մեկնաբանություններ